Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի բաժանվել իր աստղային խաղացողներից մեկից, եթե ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն տեղափոխվի ՊՍԺ-ից, ասել է լրագրող Էդուարդո Ինդան։
«Եթե Մբապեն գա, ապա ինչ-որ մեկը պետք է հեռանա «Ռեալից», քանի որ ակումբը պետք է գումար աշխատի։ Իհարկե, Մբապեն կարող է խաղալ մի քանի դիրքերում, օրինակ՝ «իննյակի» դիրքում, բայց այնտեղ կլինի Էնդրիկը, որը հավակնում է մեկնարկային տեղի համար:
Ես միշտ ասել եմ, որ դրա համար հիանալի թեկնածու կա: Ես սա ասացի Սուրբ Ծնունդից առաջ, և բոլորը հարձակվեցին ինձ վրա: Մադրիդի «Ռեալը» անպայման պետք է ինչ-որ մեկին վաճառի, քանի որ նա պետք է հաշվետվություն ներկայացնի եկամուտների և կորուստների մասին: Խոսքը Վինիսիուսի մասին է։ Եթե Մբապեն գա, ուրեմն ինչ-որ մեկը պետք է հեռանա և տեղ ազատի։ Իսկ խաղացողը, ում համար կարող ես մեծ գումարներ ստանալ, բրազիլացին է»,- Ինդայի խոսքերն է մեջբերում OK Diario-ն։
Այս մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը Ռեալի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Հարձակվողի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 150 միլիոն եվրո:
























































