«Տոտենհեմը» հայտարարել է «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տեղափոխության մասին։ Հարձակվողը անգլիական ակումբ է տեղափոխվել վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։
Վերները հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ պայմանագիրը ներառում է վարձակալություն՝ 18-19 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ:
Այս մրցաշրջանում 27-ամյա գերմանացին մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































