«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է եղել Վիտոր Ռոկեի ծառայություններով: Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, «Ման․Սիթին» Ռոկեին շատ ավելի շահավետ առաջարկ է արել, քան «Բարսելոնան»։
Սակայն 18-ամյա հարձակվողը հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկից և ընտրել կատալոնական ակումբը։
Նշվում է նաև, որ Ռոկեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Պրեմիեր լիգայի այլ ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն Վիտորը մերժել է Անգլիայից բոլոր առաջարկները։
Վիտոր Ռոկեն, ով «Բարսելոնային» է միացել «Ատլետիկո Պարանաենսից», իր նորամուտը նշել է նոր թիմի կազմում հունվարի 4-ին՝ փոխարինման դուրս գալով Լա Լիգայի «Լաս Պալմասի» հետ հանդիպման 78-րդ րոպեին (2-1):
























































