Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Էվերթոնի» 21-ամյա կենտրոնական պաշտպան Ջարեդ Բրանտուեյթի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը թարմացրել է իր հետաքրքրությունը Բրանտուեյթի նկատմամբ այն պատճառով, որ «Ռեալի» պաշտպաններ Դավիդ Ալաբան ու Էդեր Միլիտաոն լուրջ վնասվածքներ են ստացել։ Նաև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բարձր է գնահատում 21-ամյա ֆուտբոլիստի խաղային որակներն ու տաղանդը, ում օրոք անգլիացին իր նորամուտն է նշել «Լիվերպուլի» թիմում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Էվերթոնի» պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
























































