«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է տրանսֆերի համար հասանելի լինել 100 միլիոն եվրոյի դիմաց։ Մադրիդի «Ռեալը» ընդունելի է համարում այդ գումարը, իսկ հենց ինքը՝ հարձակվողը, հետաքրքրված է մադրիդյան ակումբ տեղափոխությամբ։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։
Աղբյուրի համաձայն, Պրեմիեր լիգայի ակումբները պետք է ծախսեն առնվազն 200 միլիոն եվրո, որպեսզի համոզեն «Մանչեսթեր Սիթիին» բաց թողնել նորվեգացուն, մինչդեռ արտասահմանյան թիմերը կարող են կազմակերպել Հոլանդի տրանսֆերը 100 միլիոն եվրոյի չափով: Արդյոք Հոլանդի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ» կկայանա, թե ոչ, ամենայն հավանականությամբ, կախված կլինի նրանից՝ արդյոք «Ռեալը» կկարողանա՞ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
Այս մրցաշրջանում 23-ամյա Հոլանդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:
























































