«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի մասին։
«Իլկայը մեզ շատ օգուտ է բերում: Վերջին խաղում նա փոխեց իրավիճակը, երբ մենք բարդ իրավիճակում էինք (Գյունդողանը հաղթական գոլը խփել է «Լաս Պալմասի» հետ խաղի վերջնամասում (1:2)):
Նա այն խաղացողն է, որը սահմանում է թիմի ինքնությունը: Սա միշտ դրական է ազդում նրա վրա։ Շատերը սիրում են քննադատել, բայց նա հանդես եկավ»,- Չավիի խոսքն է մեջբերել Sport.es-ը։
Այս մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































