«Լիվերպուլը» և «Տոտենհեմը» հետաքրքրված են «Վուլվերհեմփթոնի» առաջատար Հվան Հի Չանի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը:
Նշվում է, որ երկու ակումբների սկաուտները հիացած են Հվանի՝ այս մրցաշրջանում ցուցադրած խաղով, այն բանից հետո, ինչ նա տեղափոխվեց կենտրոնական հարձակվողի դիրք:
Ենթադրվում է, որ Պրեմիեր լիգայի երկու գրանդները դիտարկում են 27-ամյա խաղացողին ամռանը ձեռք բերելու հնարավորությունը: Ֆուտբոլիստը վերջերս է երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ։
Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստը, ով այս ամիս կխաղա Ասիայի գավաթի խաղարկությունում, կարող է խաղալ ձախ և աջ վինգերի դիրքում, բայց առավել արդյունավետ է գործում կենտրոնական հարձակվողի դիրքում։
Ընթացիկ մրցաշրջանում Հվանը բոլոր մրցաշարերում 21 խաղում դարձել է 11 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
























































