«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի գավաթի վերաբերյալ իր մտքերով։ «Հադերսֆիլդի» հետ գավաթային խաղը կկայանա այսօր՝ հունվարի 7-ին։
«Մանչեսթերում չեք գտնի մեկ մարդու, ով չսիրի Անգլիայի գավաթը: Նույնիսկ ես, ով այս երկրում չեմ ծնվել, հիմա հասկանում եմ, թե որքան յուրահատուկ է այս մրցաշարը։
Այստեղ մրցակցությունը, որը սկսվում է ամենացածր դիվիզիոններից, անհավանական է։ Օրինակ՝ կարելի է խաղալ անգլիական առաջին լիգայի թիմերի հետ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է City Xtra-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի»-«Հադերսֆիլդ Թաուն» հանդիպումը կկայանա այսօր։ Գվարդիոլայի թիմն այս մրցաշարի գործող հաղթողն է։
























































