Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր թիմի անգլիացի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմին համարում է մոլորակի լավագույն ֆուտբոլիստը։
«Նա լիովին հարմարվեց նոր մշակույթին, նրա համար նոր լիգային, նոր լեզվին: Ջուդը շատ լավն է:
Նա այժմ աշխարհում լավագույնն է։ Դա ակնհայտ է»,- Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Բելինգհեմը ներկայումս Իսպանիայի Լա Լիգայի լավագույն ռմբարկուն է: Սա նրա առաջին մրցաշրջանն է Իսպանիայում: