Դեկտեմբերի 22-ին Սաուդյան Արաբիայում կայացել է 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը։ Գավաթի համար խաղում հանդիպել են անգլիական «Մանչեսթեր Սիթին» և բրազիլական «Ֆլումինենսեն»․ բրիտանական ակումբը խոշոր հաղթանակ է տարել՝ 4։0 հաշվով։ «Քաղաքայինների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Յուլիան Ալվարեսը, մեկ գոլ խփել է Ֆիլ Ֆոդենը, կենտրոնական պաշտպան Նինոյի ինքնագոլի արդյունքում էլ ձևակերպվել է հանդիպման վերջնահաշիվը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» կրկնել է Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ փուլի ռեկորդը՝ գոլերի ամենամեծ տարբերությամբ: Ավելի վաղ՝ 2011 թվականին, «Բարսելոնան» նույն 4։0 հաշվով Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում հաղթել էր բրազիլական Սանտոսին։
Հատկանշական է, որ երկու ակումբներն էլ գլխավորում էր իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան, ում համար «Սիթիի» հետ ներկայիս տիտղոսը չորրորդն է Աշխարհի ակումբային առաջնությունում իր կարիերայի ընթացքում։ Գվարդիոլան նախկինում երկու անգամ նվաճել է այս գավաթը «Բարսելոնայի» և մեկ անգամ՝ «Բավարիայի» հետ։
























































