«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է լոնդոնյան ակումբի պաշտպան Ռիս Ջեյմսի վիճակի մասին՝ ազդրի մկանի վիրահատությունից հետո, որը նա վնասել էր Պրեմիեր լիգայի վերջին «Էվերթոնի» հետ հանդիպման ժամանակ (0:2)։
«Նա իրեն լավ է զգում։ Մենք շփվում ենք նրա հետ, նա սկսել է վերականգնման գործընթացը։ Մենք բոլորս դրական ենք տրամադրված նրա հանդեպ և փորձում ենք օգնել նրան: Իհարկե, սա նրա համար բարդ իրավիճակ է։
Մենք 100%-ով չգիտենք, թե երբ նա կապաքինվի։ Կարեւորը նրան հնարավորինս շուտ նորից տեսնելն ու օրեցօր գնահատական տալն է։ Կարծում եմ, որ նա անպայման բաց կթողնի յոթից ութ շաբաթ, բայց ես իսկապես հուսով եմ, որ դա չորս ամսից էլ քիչ կլինի»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: