Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ըստ ԶԼՄ-ների, ազատ գործակալի կարգավիճակով միացել է ամերիկյան «Ինտեր Մայամիին», կիսվել է այս իրադարձության վերաբերյալ իր հույզերով։
«Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու և պատրաստ եմ աշխատել այս մեծ ակումբի հետ ավելի շատ տիտղոսներ նվաճելու երազանքը կյանքի կոչելու համար: Ես լավատես եմ այն հարցում, թե ինչի կարող ենք հասնել մեր նման հավակնություններով»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ 36-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել ամերիկյան ակումբի հետ՝ մեկ տարով, սակայն ներառելով այն եւս մեկ տարով երկարաձգելու տարբերակը։