«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է այն դիրքերի մասին, որտեղ իր թիմը պետք է բարելավվի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղից առաջ, որը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 23-ին։
«Կարծում եմ, որ մենք միանշանակ կարող ենք կատարելագործվել: Խոսքը ոչ թե մեկ խաղացողի, այլ խաղացողների խմբի մասին է:
Դուք գիտեք իմ փիլիսոփայությունը՝ մենք պետք է հարձակվենք թիմով։ Մենք պետք է ավելի լավ տեղափոխենք գնդակը և ավելի լավ որոշումներ կայացնենք, երբ այն մեր ոտքերի մոտ է: Երբեմն մենք պետք է ավելի մտածված գործենք: Այնուամենայնիվ, «Լիվերպուլի» դեմ խաղում լավագույն պահը մերն էր»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
























































