Կառլո Անչելոտին գնահատել է ՈւԵՖԱ-ի և Սուպերլիգայի միջև վեճի վերաբերյալ դատարանի որոշումը։
Երեկ Եվրամիության արդարադատության դատարանը վճիռ է կայացրել Սուպերլիգայի օգտին՝ ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն «չարաշահում են գերիշխող դիրքը»։
-Ի՞նչ կարծիքի եք այս որոշման մասին:
-Սա կարևոր որոշում է ֆուտբոլի, բոլոր ակումբների համար։ Ոմանք գուցե այնքան էլ համոզված չեն, բայց պարզ է, որ մեր աշխարհը չի կարող կառավարվել մենաշնորհով։ Սա դրական որոշում է։ Սա կբարելավի խաղային օրացույցը, որն այնքան անհանգստացնում է բոլորիս: Ժամանակը ցույց կտա, որ այս ամենը լավ է, ես դրանում վստահ եմ։
— Ձեզ ոգեշնչո՞ւմ է մրցաշարի ձևաչափը:
-Ես ժամանակ չեմ ունեցել ուսումնասիրելու այն, բայց կունենամ: Կրկնում եմ, որ սա շատ լավ որոշում է ֆուտբոլի համար»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը։