ՈւԵՖԱ-ի գործող կանոնների համաձայն՝ «Ժիրոնան» չի կարողանա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում, նույնիսկ եթե որակավորվի, քանի որ նրանք ունեն նույն սեփականատերերը, ինչ մրցաշարի մյուս թիմը՝ «Մանչեսթեր Սիթին»: Այս մասին հայտնում է Curiosidades Europa-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Ժիրոնան» ներկայումս կիսում է առաջին տեղը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալի» հետ՝ 45միավորով։ «Բարսելոնան» 38 միավորով եզրափակում է Իսպանիայի առաջնության լավագույն եռյակը։
City Football Group հոլդինգը ունի 12 ակումբ ամբողջ աշխարհում։ Դրանք են՝ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Ժիրոնա» (Իսպանիա), «Լոմել» (Բելգիա), «Նյու Յորք Սիթի» (ԱՄՆ), «Պալերմո» (Իտալիա), «Մելբուրն Սիթի» (Ավստրալիա), «Յոկոհամա Ֆ. Մարինոս» (Ճապոնիա), «Մոնտեվիդեո Սիթի» (Ուրուգվայ), «Տրուա» (Ֆրանսիա), «Սիչուան Ցզյու» (Չինաստան), «Մումբայ Սիթի» (Հնդկաստան) և «Բահիա» (Բրազիլիա): Բացի այդ, City Football Group-ի գործընկերն է«Բոլիվար» ֆուտբոլային ակումբը (Բոլիվիա):