Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան և նախկին գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին նշանակվել է մադրիդյան ակումբի ֆուտբոլային տնօրենի պաշտոնում, հայտնում է The Athletic-ը։
Սոլարին «Ռեալում» հանդես է եկել 2000-2005 թվականներին։ Որպես խաղացող թիմի հետ նա դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։
2018-ից 2019 թվականներին արգենտինացի մասնագետն աշխատել է մադրիդյան թիմում՝ որպես գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» 2018 թվականին դարձել է Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։
Ֆուտբոլի գծով տնօրենի պաշտոնում Սոլարին փոխարինել է Մանուել Ֆերնանդեսին։