Մադրիդի «Ռեալի» նախագահ և Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնողներից Ֆլորենտինո Պերեսը խոսել է դատարանի որոշման մասին։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի գործողությունները՝ արգելելու Սուպերլիգայի ստեղծումը 2021 թվականին։
«Դատարանի այսօրվա որոշումից հետո երկու եզրակացություն է ի հայտ գալիս, որոնք պատմական մեծ նշանակություն ունեն։ Նախ, եվրոպական ակումբային ֆուտբոլն այլևս մոնոպոլիա չէ և երբեք էլ չի լինի։ Եվ երկրորդ՝ այսօրվանից բոլոր ակումբներն իրենք են տնօրինելու իրենց ճակատագիրը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Սուպերլիգայի կազմում այս պահին միայն «Ռեալն» ու «Բարսելոնան» են։