Սուպերլիգան ստեղծող A22 Sports-ի գործադիր տնօրեն Բերնդ Ռայխարտն ասել է, որ UNIFY հոսքային հարթակի սեփականատերերը, որը հեռարձակելու է մրցաշարը, կլինեն ակումբներն ու ներդրողները։ Նրա խոսքով՝ Սուպերլիգայի եկամուտների 100%-ը տարեկան կբաշխվի ակումբների միջեւ։
«Ո՞ւմ է պատկանում UNIFY հոսքային հարթակը: Ակումբներին։ Ներդրողների հետ միասին, ովքեր կօգնեն զարգացնել հարթակը: Սուպերլիգայի եկամուտների 100%-ը տարեկան կբաշխվի մասնակից ակումբների միջև»,- ասել է Ռայխարտը մրցաշարի շնորհանդեսի ժամանակ։