«Աթլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Բիլբաոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում Ուիլյամսն անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։