Ֆրանսիացի մասնագետ Բրունո Ժենեզիոն կարող է դառնալ «Լիոնի» նոր գլխավոր մարզիչը։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ակումբը 57-ամյա ֆրանսիացուն դիտարկում է որպես Ֆաբիո Գրոսսոյին փոխարինող։ Վերջինս երեկ հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։
Նոյեմբերի 19-ին Ժենեզիոն հեռացել էր «Ռենի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Գրոսսոն «Լիոնը» գլխավորում էր այս տարվա սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 7 հանդիպում։ Թիմը 7 միավորով Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։
Ժենեզիոն նախկինում աշխատել է «Լիոնի» հետ։ 2007-ից 2009 թվականներին նա եղել է թիմի սկաուտը, որից հետո երկու մրցաշրջան աշխատել է երկրորդ թիմի հետ։ 2011-ից 2015 թվականներին նա եղել է հիմնական թիմի մարզչական շտաբում՝ որպես օգնական, իսկ հետո 4 մրցաշրջան եղել է գլխավոր մարզիչ։