«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է թիմի հարձակողական ներուժի մասին հարցին.
«Ա Սերիայում պաշտպանությունից հարձակման անցնելիս 10 փոխանցումից հետո ամենաշատ գոլ խփած թիմը «Ռոման» է: Գուցե որոշ քննադատներ չափազանց շեղված են և չեն նկատում որոշ բաներ: Սեպտեմբերից մենք զգալիորեն առաջադիմել ենք նախորդ մրցաշրջանի համեմատ»,- պորտուգալացու խոսքն է մեջբերել Romapress.net-ը:
Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» 3։1 հաշվով հաղթել էր «Ուդինեզեին»։