Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի 14-րդ տուրի «Մոնցայի» հետ հանդիպման նախօրեին խոսել է առաջնության՝ որպես մրցաշար առանձնահատկությունների մասին։
«Առաջնությունը մարաթոն է, ոչ թե արագավազք, այնպես որ մենք պետք է խաղից խաղ լավագույն հոգեվիճակում լինենք:
Հպարտության և գոհունակության աղբյուր է ընդամենը երկու միավորով հետ մնալը «Ինտերից»։
Բայց մենք պետք է զգոն լինենք: Կարևոր է անընդհատ կատարելագործվել խաղի բոլոր ասպեկտներում»,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է «Յուվենտուսի» թվիթերյան էջը։