Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին ազգային թիմում։
«Մենք Մեսսիին խնդրում ենք, որ խաղա որքան հնարավոր է երկար։ Հաղթելով աշխարհի առաջնությունը՝ նա իր անունը հավերժացրել է ֆուտբոլում։ Հայտնի չէ, թե նա երբ կավարտի կարիերան։ Բայց նրա պատմությունն անհավանական է։
Մեսսին երջանիկ է խաղադաշտում։ Դրանից դուրս, կարծում եմ, դժվար է լինել Լեո, քանի որ երբ նա դուրս է գալիս տնից, շրջապատված է մարդկանցով: Բայց նա երջանիկ է խաղադաշտում։
Դժվար է նկարագրել այն բերկրանքը, որ զգում ես նրան մոտիկից նայելիս: Սա պետք է տեսնել սեփական աչքերով։ Եթե ասեի, թե ինչ է նա անում մարզումների ժամանակ, ինձ չէիք հավատա։ Սա իսկական խելագարություն է»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Մեսսին Արգենտինայի մեծահասակների հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից։