Լոնդոնի «Արսենալը» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որի կազմում եվրագավաթների ամենահեղինակավոր մրցաշարի մեկ խաղակեսում հինգ տարբեր խաղացողներ է գոլ խփում։
Նոյեմբերի 29-ին «Արսենալը» «Էմիրեյթս» տնային մարզադաշտում հանդիպեց «Լանսի» հետ և վեց անպատասխան գնդակ ուղարկեց ֆրանսիացիների դարպասը: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան Կայ Հավերցը, Գաբրիել Ժեզուսը, Բուկայո Սական, Գաբրիել Մարտինելին և Մարտին Էդեգորը: Երկրորդ խաղակեսի վերջում Ժորժինյոն 11 մետրանոց հարվածով գրավեց դարպասը։
Այս հաղթանակի շնորհիվ Միկել Արտետայի թիմը B խմբում վաստակեց 12 միավոր և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց։
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի 13 տուրից հետո «Արսենալը» առաջին տեղում է՝ մեկ միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»։