«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի հերթական ռեկորդների մասին։
«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ տպավորված եմ նրա ելույթով։ Էրլինգը հերթական ռեկորդը սահմանեց. Շնորհավորում եմ։ Հոլանդը զարմանալի ֆուտբոլիստ է։
Մենք բոլորս շատ ուրախ ենք նրա համար։ Բայց ուզում եմ ասել, որ մենք նրան սիրում ենք ոչ միայն իր գոլերի համար»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում Հոլանդի գոլը թիմին օգնեց հաղթել «ՌԲ Լայպցիգին»։ Այսպիսով, Հոլանդը Չեմպիոնների լիգայում բոլորից արագ խփեց 40 գոլ։ Դրա համար նրան անհրաժեշտ էր 35 հանդիպում։ Հոլանդը գերազանցեց նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ռեկորդը և դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով Չեմպիոնների լիգայում 40 գոլ է խփել (23 տարեկան, 130 օրական):