Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է ակումբից հեռացած ֆուտբոլիստների մասին։
Միլանցիներն ամռանը բաժանվեցին մի շարք կարևոր խաղացողներից, բայց դա այնքան էլ մեծ ազդեցություն չթողեց թիմի արդյունքների վրա. Սիմոնե Ինձագիի թիմը առաջատարն է Սերիա Ա-ում և ժամանակից շուտ նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
«Ֆուտբոլիստների հեռանա՞լը․․․ Կայուն մնալու համար պետք է հավասարակշռություն լինի ծախսերի և եկամուտների միջև: Մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի և պետք է ճիշտ աշխատանք կատարենք։
Մենք ցանկանում էինք որքան հնարավոր է շատ խաղացողների պահել մեր թիմում, բայց երբեմն այդպես էլ է լինում»,- Մարոտայի խոսքը մեջբերում է լրագրող Դանիելե Մարին։