Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 4։2 հաշվով։
9-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Ջովանի Սիմեոնեն։ 2 րոպե անց Ռոդրիգոն հավասարեցրեց խաղի հաշիվը։
22-րդ րոպեին Ջուդ Բելինգեմն առաջ մղեց դաշտի տերերին։ Երկրորդ կեսի մեկնարկում Անդրե Զամբո Անգիսան հավասարեցրեց խաիղ հաշիվը։
84-րդ րոպեին մադրիդցիների կազմում գոլի հեղինակ դարձավ 19-ամյա արգենտինացի Նիկոլաս Պազը։ 90+4-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Խոսելուն։
«Ռեալը» 15 միավորով խմբում առաջին տեղում է և ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Նապոլին» 7 միավորով 2-րդն է։