«Բարսելոնան» համագործակցությունը երկարաձգելու առաջարկ է պատրաստում թիմի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգումը իսպանական թիմի ղեկավարության առաջնահերթ նպատակն է այս պահին։ Արաուխոն անձեռնմխելի է, և նրա վաճառքը ակումբը չի դիտարկում: «Բլաուգրանայի» ղեկավարները մոտ ապագայում բանակցություններ կսկսեն ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020 թվականից։