Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու մասին։
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, մադրիդյան թիմի խաղացողները խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում հաղթել են «Ֆեյենորդին» (3:1):
«Ես շատ ուրախ եմ խաղացողների համար: Մենք գիտեինք, թե ինչ բարդ մրցակից ունենք։ Մենք գիտեինք, որ նրանք լավ են խաղում Եվրոպայում իրենց մարզադաշտում և լավ են հանդես գալիս առաջնությունում։ Բայց մենք լավ արձագանքեցինք, խաղացինք այնպես, ինչպես ուզում էինք:
Որոշ ֆուտբոլիստներ անհատապես շատ ուժեղ խաղացին, և ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք շատ կարևոր հանդիպում անցկացրինք ակումբի համար»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հինգ տուրից հետո «Ատլետիկոն» E խմբում 11 միավորով առաջին տեղում է: