«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի նախկինում ասված խոսքերն այն մասին, որ վնասվածքից կվերականգնված կլինի Ամանորից հետո։
«Եթե նա ասել է, որ հունվարին կվերադառնա, ուրեմն վերջ: Կցանկանայի, որ Քևինը մեզ հետ անցկացներ մրցաշրջանի մեծ մասը։ Եթե նա այդպես է ասում, ուրեմն Նոր տարին իսկապես ուրախ կլինի բոլորիս համար։
Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ նման երկար ընդմիջումն առանց ֆուտբոլի օգուտ կբերի Քևինին: Նա արդեն 21 տարեկան չէ։ Ցավոք, նրա ժամանակը սպառվում է։ Այժմ նա վնասվածք է ստացել, բայց պետք է պատշաճ կերպով հոգ տանի իր վերականգնման ու պատրաստության մասին։ Մենք չենք ակնկալում, որ նա լիովին պատրաստ կլինի վերականգնումից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Պետք է ամեն ինչ նորից սկսել և քայլ առ քայլ շարժվել։ Այս առումով պահեստայինների նստարանը հիանալի տարբերակ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն լուրջ վնասվածք էր ստացել այս մրցաշրջանի սկզբում։ Ի սկզբանե հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել երեքից չորս ամիս։