«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) կիսվել է թիմի հեռանկարների մասին մտքերով.
«Ռոման» գրեթե երաշխավորել է Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալը: Փոխվու՞մ են արդյոք մեր ծրագրերը մրցաշրջանի համար: Ոչ, քանի որ ես դեռ համոզված չեմ մեր թիմի ուժի մեջ։ Մեզ վրա դեռևս ազդում են մեր հաջողություններն ու անհաջողությունները։ Երբեմն սա տհաճ անակնկալներ է բերում, ուստի ես չեմ ուզում առաջ ընկնել: Ուղղակի ուզում եմ ասել, որ երբ Ռենատու Սանչեսն ու Քրիս Սմոլինգը վերականգնվեն, մենք կկարողանանք ցույց տալ այն ամենը, ինչին ունակ ենք։
Ինչպե՞ս կարող ենք այնպես անել, որ մեր թիմը հաջողության հասնի արտագնա խաղերին, ինչպես մի ավազակախումբ: Ավազակ չես դառնում, այլ այդպիսին ծնվում ես: Ես ծնվել եմ ֆուտբոլային ավազակ, և ես փորձում եմ դա փոխանցել իմ խաղացողներին. տեսնենք՝ որքանով կստացվի»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։