«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը:
Ըստ Foot Mercato-ի, «ծեր սենյորայի» տրանսֆերային կարճ ցուցակում երեք խաղացող կա՝ Թոմաս Պարտին (Արսենալ), Կելվին Ֆիլիպսը (Մանչեսթեր Սիթի) և Պյեր-Էմիլ Հոյբերգը (Տոտենհեմ):
30-ամյա Պարտիի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 35 միլիոն եվրո։ 27-ամյա Ֆիլիպսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո, իսկ 28-ամյա Հոյբերգինը՝ 32 միլիոն եվրո:
Այժմ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։