Ա Սերիայի 13-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվել էր «Ատալանտային» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը բացվեց 44-րդ րոպեին. հյուրերի կազմում աչքի ընկավ Կվարացխելիան: 53-ին Լուկմանը հավասարեցրեց հաշիվը: Հյուրերին հաղթանակ պարգևեց Էլմասը՝ գոլի հեղինակ դառնալով 79-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Նապոլին» 24 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Ատալանտան» 20 միավորով՝ 6-րդ:
























































