Կառլո Անչելոտին խոսել է «Ռեալի» ֆուտբոլիստների շրջանում վնասվածքների շատ լինելու մասին։
«Այս վնասվածքները մի փոքր ազդեցին մեզ վրա, բայց այս թիմը լավ է կառուցված: Մենք մրցունակ էինք առանց Միլիտաոյի, Կուրտուայի, Վինիսիուսի և Բելինգհեմի: Մենք բացարձակապես վստահ ենք մեզ վրա։ Մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն ցույց տալու, թե որքան լավն ենք մենք և որքան լավն են այս թիմի մյուս խաղացողները:
Այս օրացույցը չպետք է մնա: Մենք այս խնդիրն ունենք, և այն ավելի կսրվի, մեզ սպասվում է աշխարհի առաջնություն՝ շատ խաղերով, Չեմպիոնների լիգա՝ շատ խաղերով: Միակ լուծումը խաղերի քանակի կրճատումն է։ Բայց ես երբեք չեմ լսել, որ խաղացողների խորհուրդը ինչ-որ բան ասի:
Եթե խաղերի քանակը կրճատվեր, լավ կլիներ։ Դա կնվազեցներ վնասվածքների թիվը և կբարելավեր ժամանցը: Այս դադարի ընթացքում տեսա ազգային հավաքականների խաղերը, որոնք ավարտվեցին 8:0, 14:0 հաշվով։ Չգիտեմ արդյոք դա մեծ իմաստ ունի՞:»,-Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
























































