«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էնդի Քոուլը խոսել է մանչեսթերյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։
«Երբեմն ես ինքս ինձ հարցնում եմ` որո՞նք են Անտոնիի ուժեղ կողմերը: Նա չի շրջանցում մրցակիցների խաղացողներին, չի ստեղծում պահեր, գոլեր չի խփում: Այսպիսով, որո՞նք են նրա ուժեղ կողմերը:
Մենք հսկայական գումար ենք վճարել Անտոնիի համար։ Երբ նայում ես այնպիսի ակումբին, ինչպիսին «Բրայթոնն» է, ով պայմանագիր է կնքել Միտոմայի հետ 2,7 միլիոն ֆունտով, ապա պետք է հարցնես, թե որտեղի՞ց է ֆուտբոլիստներ գնում «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Բրայթոնը» վճարում է Միտոմայի համար 2,7 մլն ֆունտ, իսկ մենք Անտոնիի համար՝ 85 միլիոն ֆունտ: Մենք նույն տրանսֆերային շուկայում չե՞նք գնում ֆուտբոլիստներին։
Ես նայում եմ այն տրանսֆերներին, որոնք մենք կատարել ենք վերջին 10 տարիների ընթացքում, և մենք հսկայական գումարներ ենք ծախսել խաղացողների վրա, որոնց համար այլ ակումբները ավելի քիչ կվճարեին։ Մենք չենք կարող շարունակել դա անել»,- մեջբերում է Քոուլին Daily Mail-ը։
























































