«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է իր պահվածքը լոնդոնյան ակումբի հանդիպումների ժամանակ։
«Խաղն ապրում ենք զգացմունքներով։ Ես արձագանքում եմ, երբ խաղացողը գոլ է խփում, երբ ֆուտբոլիստը փոխանցում է կատարում, երբ ֆիզիոթերապևտը պատրաստվում է վազել խաղադաշտ և սկսել բուժօգնություն ցուցաբերել։ Նույնիսկ նման իրավիճակներում ես բղավում եմ. «Ոչ, սպասիր»: Մենք անընդհատ արձագանքում ենք խաղի ընթացքում․․․ հենց սա է ֆուտբոլը:
Մենք ապրում ենք այս կրքով և պայքարում ենք հաղթանակի համար։ Պետք է արձագանքել տեղի ունեցածին։ Թե՞ նստենք մարզադաշտում ինչպես թատրոնում, ամբողջ աղմուկը անջատենք ու տեսնենք՝ այս լիգան ու նրա խաղը նույնքան հետաքրքիր կլինի՞։
Զգացմունքներն են հենց այն, ինչը ֆուտբոլը առանձնահատուկ է դարձնում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
























































