«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն առաջարկել է հանդիպումների օրացույցը բաժանել ակումբների և ազգային թիմերի միջև։
«Ակումբային ֆուտբոլ՝ 9 ամիս անընդմեջ, այնուհետև Եվրոյի մրցաշարի որակավորում, որից հետո բուն մրցաշարը:
Այդ դեպքում այդքան շատ ճամփորդություններ չէին լինի։ Կարծում եմ՝ ՖԻՖԱ-ն դիտարկում է սա։
9 ամիս ակումբում, երկու ամիս՝ հավաքականում և մեկը՝ արձակուրդում»,- մեջբերում է մասնագետին AS-ը։
























































