«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կիսվել է իր տեսակետներով իր թիմի և «Մանչեսթեր Սիթիի» միջև մրցակցության մասին Անգլիայի առաջնությունում նրանց դեմ խաղից առաջ։
«Այս մրցակցությունը մեզ ավելի լավն է դարձնում որպես թիմ: Դա նաև մեզ ավելի լավ խաղացողներ է դարձնում, և ես վստահ եմ, որ դա օգնում է մեր մարզչին էլ ավելի լավ մարզիչ դառնալ: Երբ հասկանում ես, որ միայն մեկ թիմ է հաղթելու հանդիպումը, և որ ինչ-որ մեկը սպասում է, որ դու պարտվես, ավելի շատ ես աշխատում: Դա մեզ ավելի լավն է դարձնում:
Կարծում եմ՝ մեր թիմն ուղղակի հրաշալի է։ Խաղացողները լավն են, հիանալի բնավորություն ունեն, հիանալի մասնագետներ են։ Նրանք ցանկանում են քրտնաջան աշխատել ու արդյունքի հասնել, ինչը շատ լավ է»,- Սալահի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
























































