«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Իսպանիայի Պրիմերայի «Ռայո Վալյեկանոյի» հետ կայանալիք հանդիպմանը։
«Վաղը մենք խաղալու ենք առանց տեր Շտեգենի, նրան կփոխարինի Ինյակին, որը 100 տոկոսով պատրաստ է։ Մենք հավատում ենք նրան»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ տեր Շտեգենը Գերմանիայի հավաքականի ճամբարում սուր ցավ է զգացել մեջքի հատվածում, որից հետո դարպասապահը վերադարձել է Բարսելոնա՝ բուժզննում անցնելու։
























































