Ռաֆայելա Պիմենտան, որը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը, մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Էրլինգը պայմանագիր կկնքի՞ «Ռեալի» հետ։ Այս մասին պետք է հարցնել հենց «Ռեալին», ոչ թե ինձ»,- Պիմենտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2022 թվականի ամռանը։
























































