«Միլանը» հիմնական թիմ է հրավիրել 15-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդային, հայտնում է Tuttosport-ը։
Հարձակվողը մի քանի մարզումներ է անցկացրել առաջին թիմի հետ և կարող է ընդգրկվել Ա Սերիայի «Ֆիորենտինայի» հետ հանդիպմանը հիմնական կազմում խաղացողների շրջանում մեծ թվով վնասվածքների պատճառով։
Ռաֆայել Լեուն ու Նոա Օկաֆորը վնասվածքների պատճառով չեն մասնակցի առաջիկա հանդիպումներին։ Օլիվյե Ժիրուն որակազրկման պատճառով բաց կթողնի առաջիկա երկու հանդիպումները։
Նշենք, որ Կամարդոն պատանիների մակարդակում անցկացրած 89 խաղում խփել է 485 գոլ։
























































