«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեջքի վնասվածքի պատճառով դժվար թե խաղա «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է sport.es-ը։
Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի ուրբաթ օրը։ Գերմանացուն կարող է փոխարինել Իգնասիո Պենյան։
Այս պահին դժվար է ասել նաև, թե արդյոք Տեր Շտեգենը պատրաստ կլինի նոյեմբերի 28-ին կայանալիք «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղին։
























































