ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գնահատել է Ֆրանսիայի հավաքականի ներկայիս կազմը.
«Իմ կարծիքով, մենք ունենք առաջնության լավագույն կազմը։ Միակ բանն այն է, որ ամեն անգամ, երբ ֆուտբոլիստը վնասվածք է ստանում, տխուր է, քանի որ նա չի կարողանա խաղալ: Բայց մեր կազմը շատ մեծ է և շատ բարձր մակարդակ ունի»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։
Լիգա 1-ի 12 տուրից հետո Էնրիկեի թիմը վաստակել է 27 միավոր եւ ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՊՍԺ-ն կխաղա «Մոնակոյի» հետ։
























































