Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն Բրազիլիայի հավաքականի ճամբարից վերադարձել է ծնկի բորբոքումով՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում (0:1) ստացած հարվածից հետո, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցել ընդհանուր խմբի մարզումներին, այլ մնացել է մարզասրահում։ Ռոդրիգոն բուժզննում է անցնում, սակայն ակումբում վստահ են, որ որևէ լուրջ բան չկա, և ամեն ինչ կլուծվի ֆիզիոթերապիայի օգնությամբ։
Միաժամանակ հարցականի տակ է բրազիլացու մասնակցությունը «Կադիսի» հետ Իսպանիայի առաջնության (նոյեմբերի 26) և «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի (նոյեմբերի 29) հանդիպումներում:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
13 տուրից հետո «Ռեալը» 32 միավորով Լա Լիգայի երկրորդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Ժիրոնան» (34 միավոր):
























































