Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիին ձեռք բերելու տարբերակը՝ որպես մադրիդցիների վնասվածք ստացած հարձակվող Վինիսիուս Ժունիորի փոխարինող, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը կարող է ձեռք բերել արգենտինացի հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ եւ պատրաստ են նրա համար վճարել 15 միլիոն եվրո։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը ազդրի մկանի պատռվածք էր ստացել։
Այս մրցաշրջանում 30-ամյա Իկարդին «Գալաթասարայի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































