«Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինին խոսել է կատալոնացի մարզիչ Պեպ Գվարդիոլայի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
Նրա խոսքով՝ Գվարդիոլան կերպար է, որից յուրաքանչյուր ֆուտբոլային մասնագետ սովորելու բան ունի։
«Գվարդիոլան անհավանական կերպար է, որից ցանկացած ֆուտբոլային մասնագետ կարող է շատ բան սովորել։ Նա փայլում էր ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Նա բացահայտում է ֆուտբոլը 360 աստիճանով»,- Պաոլո Մալդինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան այժմ մարզում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Նախկինում նա հասցրել է խաղալ նաև Իտալիայում՝ «Բրեշիայի» կազմում։
























































