Պորտուգալացի հարձակվող Գոնսալո Ռամուշը մշտական հիմունքներով դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։
Նախկինում 22-ամյա խաղացողը փարիզեցիների կազմում հանդես էր գալիս վարձավճարով, իսկ նրա պայմանագիրը պատկանում էր «Բենֆիկային»։
Տրանսֆերի մասին հայտնել է Ֆրանսիայի գործող չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Ռամուշի աշխատանքային պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիները հարձակվողին վարձակալել էին «Բենֆիկայից» այս տարվա օգոստոսին։ Այս ընթացքում Ռամուշը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 մլն եվրո, իսկ տրանսֆերի համար փարիզյան ակումբը կվճարի 65 մլն եվրո։