«Բարսելոնան» հետաքրքրված է Կառլոս Սոլերի և Ֆաբիան Ռուիսի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը, որը փոխարինող է փնտրում վնասվածք ստացած Գավիին, կարող է փորձել մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել ՊՍԺ-ի կիսապաշտպաններից մեկին։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր կապում այս խաղացողների հետ։ Այդ պատճառով փարիզցիները ներկայումս չեն պատրաստվում քննարկել ֆուտբոլիստներից որևէ մեկին բաց թողնելու տարբերակը։
Ընթացիկ մրցաշրջանում Սոլերը Լիգա 1-ում անցկացրած 9 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել, Ռուիսն առաջնությունում անցկացրել է 11 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։
























































