«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն մտադիր չէ փոխել աշխատավայրը։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը։
Նշվում է, որ Հաուի ծառայություններով հետաքրքրված է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիայի հավաքականում ևս ցանկանում են տեսնել Հաուին գլխավոր մարզչի պաշտոնում։
Այնուամենայնիվ, նշվում է, որ Էդի Հաուն ամբողջովին նվիրված է ներկայիս ակումբին։ Նրան դուր է գալիս ակումբի նախագիծը և նա վճռական է շարունակել աշխատել Նյուքասլում:
























































