Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման ժամանակ կոնֆլիկտ է ունեցել «Ռայո Վալեկանոյի» մակեդոնացի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու հետ։ Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։
Հանդիպման ժամանակ Վինիսիուսը հրել է դարպասապահին, որից հետո նրան հրավիրել է խաղից հետո հանդիպել փողոցում:
«Արի՛ հանդիպենք փողոցում», — Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Madrid Zone-ը X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































